ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեխնոլոգիական կրթություն են ստանում հաշմանդամություն ունեցող 90 երիտասարդներ

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում տեխնոլոգիական կրթություն են ստանում հաշմանդամություն ունեցող 90 երիտասարդներ
19.11.2015 | 16:39

Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնի շրջանակում իրականացնում է «Փոփոխություն կրթության միջոցով» ծրագիրը, որինպատակն է Շիրակի մարզի հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքիների երեխաների, երիտասարդների համար ապահովել որակյալ կրթության հավասար հնարավորություններ:

Ծրագիրը մեկնարկել է 2015թ. նոյեմբերին և կշարունակվի մինչև 2016թ. մարտ ամիսը: Մասնակիցների թվում են 90 երիտասարդներ Շիրակի մարզի Գյումրի ու Մարալիկ քաղաքներից, Ձորակապ, Լանջիկ, Գուսանագյուղ, Հոռոմ և Հովունի գյուղերից։

5 ամիսների ընթացքում նրանք կուսուցանեն գրաֆիակական դիզայն` Photoshop և Corel Draw ծրագրերի միջոցով: Հաջորդիվ կիրականացվի նաև սոցիալական ներգրավում և մասնակցություն թեմայով դասընթացներ, ինչի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու սոցիալական իրավունքների և այլ հարցերի շուրջ:

Ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2014թ-ին՝ «Միասին հանուն փոփոխության» խորագրի ներքո, որին մասնակցել են շուրջ 120 երեխաներ և ձեռք են բերելհամակարգչային տարրական գիտելիքներ և համացանցի օգտագործման հմտություններ:
«Շատ մեծ կարևորություն ունեցավ 2014 թվականի ծրագիրը, որի շնորհիվհաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ ձեռք բերեցին անհրաժեշտ գիտելիքներ և որոշ չափով ծանոթացան տեխնոլոգիական ոլորտին։Ուրախ ենք, որ ծրագիրն ունեցավ շարունակություն, ուայս անգամ թվով 90 երեխաներ հնարավորություն ունեցան ներգրավվել տեխնոլոգիական միջավայր և ձեռք բերել ավելի խորը գիտելիքներ»,- նշում էՀաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղի ղեկավար Արմինե Նիկողոսյանը։
«Փոփոխություն կրթության միջոցով» ծրագրի աջակիցն է ԱՄՆ դեսպանատունը, իսկ գործընկերները՝ Հաշմանդամների «Փյունիկ» միության Գյումրու մասնաճյուղը և հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող «Արմինե կրթամշակութային հասարակական կազմակերպությունը»:
Հիշեցնենք, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը ևտարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, հեռահաղորդակցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում:

Կենտրոնը ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Առաքելությունն է Գյումրի քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ:

Դիտվել է՝ 1011

Մեկնաբանություններ